Էլեկտարէներգիայի երկրորդ խոշոր անջատումն է տեղի ունեցել Վրաստանում

Վրաստանում էլեկտարէներգիայի երկրորդ խոշոր անջատումն է տեղի ունեցել։

Հուլիսի 24-ի գիշերը ամբողջ երկիրը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Թբիլիսին և մի քանի այլ քաղաքներ, այդ թվում՝ Օզուրգեթի, Փոթի և Ռուսթավի, մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Մետրոյի և գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Վրաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարման խնդիրներ կան պոմպակայանում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։

Ենթադրվում է, որ անջատումը պայմանավորված է Էնգուրիի հիդրոէլեկտրակայանի խնդիրներով։ Վրաստանը և Աբխազիան էլեկտրաէներգիան կիսում են 60% և 40%։

Leave a comment