ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վրաստանում 2 օրվա մեջ 2–րդ մասշտաբային բլեքաութն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25–ի գիշերն առանց լույսի է մնացել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Սակայն Վրաստանի Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տարածած հայտարարության համաձայն` Էլեկտրամատակարարման վթարային անջատումից կարճ ժամանակ անց Թբիլիսիի և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվել է։
Նրանց տեղեկացմամբ՝ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, և ամբողջական վերականգնումը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետում։
«Զուգահեռաբար ընթանում է վթարի հստակ պատճառների պարզում, ինչի մասին հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», – ասված է հայտարարության մեջ։
Անջատման պատճառ են անվանում անսարքությունները «Էնգուրի» ՀԷԿ-ում, որը գտնվում է երկու երկրների սահմանին: Վրաստանն ու Աբխազիան կիսում են էլեկտրաէներգիան 60% և 40% հարաբերակցությամբ։