1 շաբաթում՝ 3 վարչական ձերբակալություն. «Զվարթնոց»-ից ապօրինի փոխադրման տուգանքը 50 հազար դրամ է


Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է շրջայցերը՝ թույլ չտալու, որ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցեն հատուկ լիցենզիա չունեցող վարորդները: Չնայած որ 24-ժամյա ռեժիմով «Զվարթնոց»-ում տաքսիների գործունեությունը վերահսկում են նաև համայնքային ոստիկանությունից, անօրինական ծառայության դեպքեր դեռ գրանցվում են: Այս տարի 45 արձանագրություն է կազմվել առանց համապատասխան լիցենզիայի փոխադրման համար: Վարչարարությունը ենթադրում է 50.000 դրամ տուգանք:


Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ6

Leave a comment