Վերջին մեկ օրում Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 250 ԱԹՍ է ուղարկվել․ Սոբյանին

Բաժանորդագրվել

Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ԱԹՍ–ներից 16-ը ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 250 ԱԹՍ է ուղարկվել, որոնց մեծ մասը ՀՕՊ ուժերը չեզոքացրել են հեռավոր մատույցներում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«16 ԱԹՍ էլ ոչնչացվել է Մոսկվայի մոտակայքում»,- «Մաքս» հարթակում գրել է Սոբյանինը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, հարվածում են ՌԴ սահմանամերձ շրջաններին, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերին։

Leave a comment