Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի հարցով ամերիկյան նոր առաջարկներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար նոր գաղափարներ և առաջարկներ են պահանջվում:
«Կսպասենք նոր առաջարկների», – ասել է Պեսկովը «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան կսպասի ուկրաինական կարգավորման վերաբերյալ ամերիկյան նոր առաջարկներին:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ առաջարկների համար, սակայն դրանք պետք է ընդունելի լինեն:
«Մենք բաց ենք առաջարկների, քննարկումների համար։ Իհարկե, դրանք առաջին հերթին պետք է ընդունելի լինեն մեզ համար», – ասել է Պեսկովը։