Իրանը հարձակվել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազաների վրա

Իրանական անօդաչու սարքերը հարձակվել են Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազաների վրա, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Իրանի բանակը «Արաշ» կամիկաձե անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել «ԱՄՆ բանակի սարքավորումների պահեստներին Ալ-Ադիրի ճամբարում», «ամերիկյան զորքերի տեղակայման վայրին» Ադ-Դոհա զորանոցում և «թշնամու ուժերի տեղակայման վայրին» Քուվեյթի Արիֆջան ճամբարում։

Անօդաչու սարքերը նաև հարվածել են Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում ԱՄՆ ուժերին պատկանող վառելիքի բաքերին, պահեստներին և խոշոր սարքավորումների անգարներին, տեղակայման կետերին։

Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազան նույնպես հարձակման է ենթարկվել անօդաչու սարքերով․ հարվածներ են հասցվել օդանավակայանին, ինքնաթիռների վերանորոգման և սպասարկման անգարին և տեղակայման կետերին։

 

Leave a comment