«Երրորդ շաբաթն ընթացող այս գործընթացը խախտել է բոլոր բարոյական և մարդկային նորմերը»,- ՊԵԿ քննչական վարչության դիմաց, որտեղ ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը՝ ասաց կուսակցության անդամ Լուիզա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ինչքան էլ խոսեն օրենքներից, բայց գոյություն ունեն բարոյական և մարդկային գծեր, որոնք խախտել չի կարելի, իսկ հանրությունն արդեն երրորդ շաբաթն է չի հանգստանում հենց այդ նորմերի խախտման պատճառով։
«Այս անարդարության ճգնաժամն օրեցօր խորանում է մեր երկրում, օրվա իշխանությունները կենտրոնացված են հենց Գագիկ Ծառուկյան անձի վրա, բայց սրա հետևում մենք տեսնում ենք, որ օրեցօր այս խնդիրներն ավելի լուրջ են դառնում և ճգնաժամը խորանում է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով որ ամեն օր ՊԵԿ քննչական վարչության դիմաց տեսնում են մարդկանց, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնարկներում և մնացել են առանց աշխատանքի և գումարի։
Նշելով որ վերջին օրերին մեծ հավաքներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում ՌԴ-ում՝ Սարգսյանն հավելեց, որ սփյուռքի ներկայացուցիչները և ոչ հայազգի գործարարները որոնք աջակցություն են հայտնել Ծառուկյանին, այսօր վերջինի օրինակով տեսնում են, որ Հայաստանում ներդրումներ անելու դեպքում խնդիրներ կունենան, քանի որ բիզնեսը հանգստություն է սիրում։
«Ես դեռ ուզում եմ հավատալ, որ ՀՀ իրավապահ մարմինները պետք է կայացնեն արդար որոշում, որովհետև, եթե մենք որպես քաղաքացի այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու։