https://arm.sputniknews.ru/20260724/lavrvovn-u-van-in-qnnarkel-en-amni-het-haraberutjunnern-u-ukrainakan-teman-rd-agn-105018075.html
Լավրովն ու Վան Ին քննարկել են ԱՄՆ–ի հետ հարաբերություններն ու ուկրաինական թեման․ ՌԴ ԱԳՆ
Լավրովն ու Վան Ին քննարկել են ԱՄՆ–ի հետ հարաբերություններն ու ուկրաինական թեման․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Լավրովն ու Վան Ին նշել են Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T17:01+0400
2026-07-24T17:01+0400
2026-07-24T17:01+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
ամն
չինաստան
վան ի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67317578_0:0:2930:1648_1920x0_80_0_0_785cf0971ba325e635585f211fb58459.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու չինացի գործընկեր Վան Ին Ղրղզստանում քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ` ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում փոխգործակցությունը և կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:Դրանից բացի ընդգծվել է միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և նրա Անվտանգության խորհրդում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, Մեծ քսանյակում, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդում և այլ միջազգային ձևաչափերում Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը:Հանդիպման արդյունքում կողմերն արձանագրել են, որ երկրները բարձրացված հարցերի մեծ մասի վերաբերյալ միանման մոտեցում ունեն։
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67317578_74:0:2805:2048_1920x0_80_0_0_f2d3a1785637db868ea59aa9399e6b16.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, ամն, չինաստան, վան ի
ռուսաստան, սերգեյ լավրով, ամն, չինաստան, վան ի
Բաժանորդագրվել
Լավրովն ու Վան Ին նշել են Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու չինացի գործընկեր Վան Ին Ղրղզստանում քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ` ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում փոխգործակցությունը և կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Դրանից բացի ընդգծվել է միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և նրա Անվտանգության խորհրդում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, Մեծ քսանյակում, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդում և այլ միջազգային ձևաչափերում Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը:
Հանդիպման արդյունքում կողմերն արձանագրել են, որ երկրները բարձրացված հարցերի մեծ մասի վերաբերյալ միանման մոտեցում ունեն։