Ռուսաստանի Դաշնության Կիրովի գործարանի վրա հրթիռային հարձակում է եղել, վեց մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել, հայտարարել է Կիրովի մարզպետ Ալեքսանդր Սոկոլովը։
«Հրդեհն այժմ մարվել է։ Հետևանքները լուծվում են՝ ջուրը և էլեկտրաէներգիան վերականգնվել են։ Մոտակա բնակելի շենքերը ստուգվում են, որից հետո մենք կորոշենք՝ օգնություն ցուցաբերե՞լ, թե՞ ոչ», – ասել է նա հայտարարության մեջ։