Սևանի ափին` վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Բաժանորդագրվել

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում` վրանի մեջ, երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նշվում է , որ դեպքի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել ժամը 10:30-ի սահմաններում։

«Նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի դին»,–գրում է կայքը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a comment