Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը, հաղորդում է Globo-ն։

Իտալիայի հավաքականի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին բանակցել է 67-ամյա իտալացի մասնագետի հետ։ Անչելոտին մերժել է առաջարկը։

Իտալիայի հավաքականը գլխավորելուց հրաժարվել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խոսեպ Գվարդիոլան։

Կառլո Անչելոտին 2025թ․ մայիսից է գլխավորում Բրազիլիայի հավաքականը, որի հետ պայմանագիր ունի մինչև 2030թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Leave a comment