Լավրովը Ռուբիոյին է փոխանցել Թրամփի հիացական մեջբերումները

Բաժանորդագրվել

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը կայացել է Մանիլայում հուլիսի 23-ին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին է փոխանցել 2025 թվականին Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների ընտրանին։

Լավրովի խոսքով` խոսքը գագաթնաժողովի օրը` ամփոփիչ մամուլի ասուլիսից հետո, ինչպես նաև Վաշինգտոն վերադառնալուն հաջորդող օրերին Թրամփի հնչեցրած հայտարարությունների մասին է։

«Երեկ Մարկո Ռուբիոյին փոխանցել եմ Ալյասկայում նախագահ Թրամփի արտահայտությունները։ Նա հիացական մեկնաբանում էր Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, ասում, որ մենք գրեթե ամեն ինչ լուծել ենք, գուցե մեկ հարց է մնացել, բայց հիմք արդեն կա», – լրագրողներին ասել է նախարարը։

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը նույն մոտեցումներն ուներ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի առաջ քաշած առաջարկները կարող էին հիմք ստեղծել մարտական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին անցնելու համար, թեև համաձայնագրի քաղաքական հատվածը բազմաթիվ դետալների մշակման կարիք ունի։

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը կայացել է Մանիլայում հուլիսի 23-ին։

Leave a comment