Թմրամիջոցներ, զենք–զինամթերք, հետախուզվողներ․ ոստիկանությունը երկրի ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ (ՎԻԴԵՈ)

Ոստիկանությունը Հայաստանի ամբողջ տարածքում հատուկ միջոցառումներ է իրականացրել․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունը։


Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։


Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։


Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։ Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։


ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։





Leave a comment