Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին

https://arm.sputniknews.ru/20260724/irany-pataskhan-harvatsner-e-hascrel-bahrejnum-ev-hvordananum-gtnvvogh-amerikjan-bazanerin-104996898.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Авиабаза и важные центры США в Кувейте подверглись атакам дронов

Sputnik Արմենիա

Авиабаза и важные центры США в Кувейте подверглись атакам дронов

2026-07-24T10:58+0400

true

PT0M25S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104994282_19:0:1459:1080_1920x0_80_0_0_01d5b038599f87468ff3849e1039cae3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, տեսանյութ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, բահրեյն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

տեսանյութեր, видео, տեսանյութ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, բահրեյն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

Բաժանորդագրվել

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ զեկուցել էր Իրանի վրա գիշերային հարձակումների շարքի ավարտի մասին։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ իրանական բանակը հարձակվել է Բահրեյնում ԱՄՆ նավատորմի շտաբի և Ալ-Սախիրի բազայի վրա։ Խոցվել են վառելիքի պահեստներ, բունկերներ և զորանոցներ։

«Իրանական բանակը հայտարարել է, որ այսօր առավոտյան իր հարվածային անօդաչուների թիրախ են դարձել վառելիքի պահեստավորման ռեզերվուարները, սարքավորումների պահեստները և խոշոր անգարները, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ուժերի կացարանները», – հաղորդում է Press TV-ն։

Բացի այդ, իրանական անօդաչուները թիրախավորել են օդային տեխնիկայի տեխսպասարկման անգարներն ու Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի կացարանները։

Թրամփը խոստովանել է` Իրանը պահպանել է ռազմական կարողությունները ԱՄՆ հարվածներից հետո

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը(CENTCOM) հայտարարել էր Իրանի վրա գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որը շարունակվում է արդեն 13-րդ գիշերն անընդմեջ։

Ամերիկյան հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Leave a comment