Սյունիքում Lexus-ն ընկել է ձորը․ մեքենայում հայտնաբերվել է արցախյան պատերազմների մասնակցի դին

Սյունիքում Lexus-ն ընկել է ձորը․ մեքենայում հայտնաբերվել է արցախյան պատերազմների մասնակցի դին

Հուլիսի 23-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։ Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, ով անգամ սարսափ է առաջացրել հակառակորդի մոտ և անունը Համլետ է։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։

Leave a comment