Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ են Իրանի հետ ցանկացած սցենարի

https://arm.sputniknews.ru/20260723/israjeli-pn-ghekavary-hajtararel-e-vor-patrast-en-irani-het-cankacats-scenari-104987730.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0ec33d2092ce5c3c07c8db13acda3273.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել կաց, պատերազմ, ամն

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել կաց, պատերազմ, ամն

Բաժանորդագրվել

Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարաններ բացելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրանի հետ հարաբերություններում Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման և խիստ կպատասխանի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշում ընդունելուն։ Հարվածը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլորը:

«Մենք պատրաստվում ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Եթե Իրանը հարձակվի, ապա ջախջախիչ պարտություն կկրի»,-Կացի խոսքերը մեջբերում է իսրայելական Ynet նորությունների պորտալը։

Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարանները բացելու մասին:

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու համար:

Leave a comment