https://arm.sputniknews.ru/20260723/yntanekan-brnutjan-masin-haghvordumnery-2026-tvakani-6-amisnerin-78-vov-avelacel-en-ngn-104985626.html
Ընտանեկան բռնության մասին հաղորդումները 2026 թվականի 6 ամիսներին 78-ով ավելացել են․ ՆԳՆ
Ընտանեկան բռնության մասին հաղորդումները 2026 թվականի 6 ամիսներին 78-ով ավելացել են․ ՆԳՆ
Sputnik Արմենիա
2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T20:42+0400
2026-07-23T20:42+0400
2026-07-23T20:43+0400
ընտանեկան բռնություն
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92313588_0:0:3072:1728_1920x0_80_0_0_054507242ea327309f1d2f0fabb28369.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։ Տեղեկությունը հայտնել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։Նրա խոսքով` 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։Խաչատրյանն ընդգծել է, որ բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «Safe you» հավելվածը։«Առաջին հայացքից կթվա, թե «Safe you» հավելվածը ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։Հավելենք, որ ՀՀ–ում ընտանեկան բռնության դեպքերը հասարակության շրջանում հուզմունքի ալիք են բարձրացնում, երբ զոհ է լինում։ Բայց էմոցիաներն անցնում են, իսկ հետևանքները մնում են մարդկային կորուստները։ Մասնագետները վստահ են, երբ ընտանիքում բռնություն կա, դա ներընտանեկան հարց չէ, և անտարբերությունը անդառնալի հետևանքներ է բերում։Արզաքանցյանն իսկապե՞ս բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ. վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92313588_131:0:2862:2048_1920x0_80_0_0_8072f074d489177548f53c54de08d236.jpg.webp
ընտանեկան բռնություն, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
ընտանեկան բռնություն, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։
Նրա խոսքով` 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։
«2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ»,–նշել է նա։
Խաչատրյանն ընդգծել է, որ բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «Safe you» հավելվածը։
«Առաջին հայացքից կթվա, թե «Safe you» հավելվածը ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։
Հավելենք, որ ՀՀ–ում ընտանեկան բռնության դեպքերը հասարակության շրջանում հուզմունքի ալիք են բարձրացնում, երբ զոհ է լինում։ Բայց էմոցիաներն անցնում են, իսկ հետևանքները մնում են մարդկային կորուստները։ Մասնագետները վստահ են, երբ ընտանիքում բռնություն կա, դա ներընտանեկան հարց չէ, և անտարբերությունը անդառնալի հետևանքներ է բերում։