https://arm.sputniknews.ru/20260723/qlvoracumy-tujl-e-talis-maqrel-hetqery-masnagety-jri-voraki-masin-104890948.html
Քլորացումը թույլ է տալիս «մաքրել հետքերը». մասնագետը` ջրի որակի մասին
Քլորացումը թույլ է տալիս «մաքրել հետքերը». մասնագետը` ջրի որակի մասին
Sputnik Արմենիա
Տեղեկությունները, թե Երևանին մատակարարվող բարձրորակ ջրին մատակարարը արտեզյան ջուր է խառնում ծավալն ավելացնելու համար, ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը չի… 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T19:13+0400
2026-07-23T19:13+0400
2026-07-23T19:13+0400
«վեոլիա ջուր» ընկերություն
վարակ
լաբորատորիա
ջուր
բյուրեղավան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104943639_11:0:1376:768_1920x0_80_0_0_13481c309008e1cf2d098d9a609eabb0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանում ջրի որակի խնդիրն ընդհանուր առմամբ լուծված է, բայց բացառված չէ, որ տեղական որոշ խնդիրներ լինեն. Sputnik Արմենիային ասել է ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը` անդրադառնալով ջրի որակի վերաբերյալ առկա մտահոգություններին։Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերի համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացված ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։ Ջրային կոմիտեն էլ հայտնել է, որ քննարկվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի և կատարողական ցուցանիշների վերաբերյալ անկախ տեխնիկական աուդիտ իրականացնելու հարցը։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ խմելու ջրի ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում կատարված հետազոտությունների արդյունքներով՝ որակի շեղումներ չեն արձանագրվել։Կամո Աղաբաբյանի կարծիքով՝ մտահոգությունների առիթ դարձած դեպքը լուրջ հետաքննության կարիք ունի, ուստի խորհուրդ է տալիս սպասել կրկնակի հետազոտությունների արդյունքներին։ Բայց և շեշտում է` մատակարարող ընկերությունը ունի բոլոր հնարավորությունները «հետքրը մաքրելու»։Ինչ վերաբերում է Հայաստանում սպառողներին մատակարարվող ջրի ընդհանուր որակին, Աղաբաբյանը նշում է, որ ամենաբարձր որակի ջուր համարվում է Գառնու, Ապարանի և Կաթնաղբյուրի ջրաղբյուրներից մատակարարվող ջուրը, որով ապահովվում են Երևանի որոշ թաղամասերն ու հարակից մարզերի որոշ բնակավայրերը։Երևանի մյուս մասը սնվում է Արարատյան 4 պոմպակայանից, որտեղ ջրի որակն ավելի ցածր է, կոշտությունը`մեծ։ Բայց խմելու համար այս ջուրը միանգամայն անվնաս է։Տեղեկությունները, թե Երևանի բարձրորակ ջրերին անգամ մատակարարը արտեզյան ջուր է խառնում` ծավալն ավելացնելու համար, մեր զրուցակիցը չի բացառում, բայց մի վերապահումով. ոչ թե արտեզյան, այլ խորքային ջրեր։«Կարծում եմ` որևէ խնդիր չկա։ Համենայնդեպս, այս ջուրը վտանգավոր չէ, խմելու որակի ջուր է, բայց, իհարկե համային և այլ հատկանիշներով զիջում է Գառնիի ջրին»,– ասում է նա։Կամո Աղաբաբյանի խոսքով, Երևանն այս տեսակետից շատ ավելի բարվոք վիճակում է, քան հայաստանյան այլ բնակավայրերը, որտեղ բնակիչներին գետային ջրընդունիչներից վերցրած և մաքրման կայաններում մաքրված ջուր է մատակարարվում։Աղաբաբյանն արձանագրում է, որ հաստատված ստանդարտի համաձայն` ջրի որակի հետազոտութոյւնը պետք է իրականացվի անկախ լաբորատորիայում։ Մեր երկրում մատակարար ընկերությունն ինքն է վերահսկում իր մատակարարած ջրի որակը` իր լաբորատորիայում, ինչը մասնագետի համոզմամբ, ճիշտ չէ։ Իսկ գյուղերի ջրամատակարարումը դուրս է նույնիսկ «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից։Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խմբային հայց է նախաձեռնել «Վեոլիա ջուր» ընկերության դեմ` նշելով, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը սկսել է գերազանցել առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը։Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։
բյուրեղավան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104943639_201:0:1225:768_1920x0_80_0_0_0f558b6c1c1af7d69054865623f23748.jpg.webp
«վեոլիա ջուր» ընկերություն, վարակ, լաբորատորիա, ջուր, բյուրեղավան
«վեոլիա ջուր» ընկերություն, վարակ, լաբորատորիա, ջուր, բյուրեղավան
Տեղեկությունները, թե Երևանին մատակարարվող բարձրորակ ջրին մատակարարը արտեզյան ջուր է խառնում ծավալն ավելացնելու համար, ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը չի բացառում, բայց վերապահումով. ոչ թե արտեզյան, այլ խորքային ջուր։
Կամո Աղաբաբյանի կարծիքով՝ մտահոգությունների առիթ դարձած դեպքը լուրջ հետաքննության կարիք ունի, ուստի խորհուրդ է տալիս սպասել կրկնակի հետազոտությունների արդյունքներին։ Բայց և շեշտում է` մատակարարող ընկերությունը ունի բոլոր հնարավորությունները «հետքրը մաքրելու»։
«Դեպքը հայտնելուց հետո բավական է մի հատ լավ քլորացում կատարվի, և դրա արդյունքում այլևս ճիշտ տեղեկություն ստանալ հնարավոր չի լինի։ Դրա համար նմուշառումը պետք է արվի հենց այն պահին, երբ դեպքերը տեղի են ունեցել, որովհետև, եթե աղբյուրում քլորացման կոնցենտրացիան մի քիչ մեծացնեն, բոլոր հետքերը կկորչեն»,– շեշտում է մասնագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանում սպառողներին մատակարարվող ջրի ընդհանուր որակին, Աղաբաբյանը նշում է, որ ամենաբարձր որակի ջուր համարվում է Գառնու, Ապարանի և Կաթնաղբյուրի ջրաղբյուրներից մատակարարվող ջուրը, որով ապահովվում են Երևանի որոշ թաղամասերն ու հարակից մարզերի որոշ բնակավայրերը։
Երևանի մյուս մասը սնվում է Արարատյան 4 պոմպակայանից, որտեղ ջրի որակն ավելի ցածր է, կոշտությունը`մեծ։ Բայց խմելու համար այս ջուրը միանգամայն անվնաս է։
Տեղեկությունները, թե Երևանի բարձրորակ ջրերին անգամ մատակարարը արտեզյան ջուր է խառնում` ծավալն ավելացնելու համար, մեր զրուցակիցը չի բացառում, բայց մի վերապահումով. ոչ թե արտեզյան, այլ խորքային ջրեր։
«Կարծում եմ` որևէ խնդիր չկա։ Համենայնդեպս, այս ջուրը վտանգավոր չէ, խմելու որակի ջուր է, բայց, իհարկե համային և այլ հատկանիշներով զիջում է Գառնիի ջրին»,– ասում է նա։
Կամո Աղաբաբյանի խոսքով, Երևանն այս տեսակետից շատ ավելի բարվոք վիճակում է, քան հայաստանյան այլ բնակավայրերը, որտեղ բնակիչներին գետային ջրընդունիչներից վերցրած և մաքրման կայաններում մաքրված ջուր է մատակարարվում։
«Ամբողջ Դիլիջան քաղաքը, Կապան քաղաքը, Մեղրին` մասամբ, և Ագարակ քաղաքը սնվում են ջրի մաքրման կայաններից, որտեղ ջրի որակին շատ ավելի լուրջ պետք է մոտենան, քան իրականում արվում է»,– ասում է փորձագետը` հավելելով, որ անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է ուժեղացնել հսկողությունը հատկապես վարակազերծման աշխատանքների նկատմամբ։ Իսկ առողջապահության նախարարությունը պետք է վերահսկի «Վեոլիա ջրի» լաբորատորիաների աշխատանքը։
Աղաբաբյանն արձանագրում է, որ հաստատված ստանդարտի համաձայն` ջրի որակի հետազոտութոյւնը պետք է իրականացվի անկախ լաբորատորիայում։ Մեր երկրում մատակարար ընկերությունն ինքն է վերահսկում իր մատակարարած ջրի որակը` իր լաբորատորիայում, ինչը մասնագետի համոզմամբ, ճիշտ չէ։ Իսկ գյուղերի ջրամատակարարումը դուրս է նույնիսկ «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։