https://arm.sputniknews.ru/20260723/inchu-en-kaparaknqvel-arinj-mvoli-taghavarnery-qki-parzabanumy-104974790.html
Ինչու են կապարակնքվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տաղավարները. ՔԿ–ի պարզաբանումը
Ինչու են կապարակնքվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տաղավարները. ՔԿ–ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն վստահեցնում է, որ առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T17:50+0400
2026-07-23T17:50+0400
2026-07-23T17:51+0400
հայաստան
առինջ
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_0:185:1000:748_1920x0_80_0_0_c64389ce991e836aca9ec7c9615113af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի որոշ տաղավարներ կապարակնքնվել են, քանի որ գտնվում են երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ։Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր ակցիա էին անում` ՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։«Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, և հունիսի 10-ին ստացված եզրակացության համաձայն՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող, 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:Ըստ նախաքննական մարմնի` փորձագետը հանգել է այն հետևության, որ 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
առինջ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_183:178:946:750_1920x0_80_0_0_da149041c2788fd29559910882ed814d.jpg.webp
հայաստան, առինջ, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ քննչական կոմիտե
հայաստան, առինջ, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն վստահեցնում է, որ առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի որոշ տաղավարներ կապարակնքնվել են, քանի որ գտնվում են երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ։
«Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, և հունիսի 10-ին ստացված եզրակացության համաձայն՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող, 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:
Ըստ նախաքննական մարմնի` փորձագետը հանգել է այն հետևության, որ 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
«Այսպիսով` հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար` վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են` անվտանգության նկատառումներից ելնելով»,– եզրափակել է ՀՀ քննչական կոմիտեն։