25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը հողաշերտի տակ

Մարտին սպանություն կատարած եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել են.  նրանցից մեկը տվել է խոստովանական ցուցմունք


ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանների իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած դաժան սպանություն:


Ինչպես հայտնում է Ոստիկանությունը, հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։


Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սույն թվականի մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը։


Հանցագործության հետքերը վերացնելու և քողարկելու նպատակով որդիները դիակը տեղափոխել են տան հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։


Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը տվել է խոստովանական ցուցմունք:


Նախաձեռնված քրվարույթի շրջանակում մատնանշված վայրում՝ հողաշերտի տակից, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։


Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Եղբայրները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է:


     


Leave a comment