Վարշավայում Ford-ի ավտոսրահում ուժեղ հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Բարձրացած խիտ սև ծուխը նկատվում էր մի քանի կիլոմետր հեռավորությունից։

Վարշավայում՝ Ford-ի ավտոսրահում և տեխսպասարկման կետում, խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի պատճառը տեղական ԶԼՄ-ները դեռ չեն նշում:

Fakt կայքի տվյալներով՝ հրդեհը վերացնելու համար դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 40 հրշեջ հաշվարկ:

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան և արագ տարածվել ավտոտեխսպասարկման կետի և մոտակայքում գտնվող դիլերային կենտրոնի շենքերի վրա: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են տասնյակ հրշեջ հաշվարկներ։ Ականատեսների խոսքով, կրակը ցուցասրահ հասնելուց հետո ավտոմեքենաները սկսել են պայթել։

Արդյունքում, կրակը ոչնչացրել է սրահում գտնվող բոլոր մեքենաները, ինչպես նաև դրսում կայանված մոտ 10 տրանսպորտային միջոցներ:

Ներկա պահին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։ Այժմ նրանք շարունակում են ջրել շենքերի կոնստրուկցիաները՝ թույլ չտալու կրակի կրկնակի տարածումը։

Նախնական գնահատականներով՝ վնասված օբյեկտների մակերեսը կազմում է մոտ 3,5 հազար քառակուսի մետր։

Leave a comment