Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.07.2026 | 13:45

Վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը հրաժարվեց մեկնաբանել վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոփոխության վերաբերյալ հարցերը։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հարցազրույց չի տալիս և այս պահին որևէ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունի։

Հարցին՝ արդյոք նա չի հերքում կամ հաստատում շրջանառվող տեղեկությունները, թե ինքն է նշանակվելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Մակունցը պատասխանեց. «Այս պահին մեկնաբանություններ չունեմ որևէ հարցի վերաբերյալ»:

Նշենք, որ Լիլիթ Մակունցը ԱԺ 9-րդ գումարման պատգամավորի մանդատից հրաժարվել է, փոխարենը ԱԺ կգնա վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ևս չի հայտնել իր տեղափոխության պատճառը:

Մանրամասները` տեսնայութում:

Leave a comment