Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցությունը ղեկավարն ու քարտուղարը

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. 9-րդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղարը` Արթուր Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։

««Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ քննարկվել են նաև առաջիկա անելիքները։

Leave a comment