Ջոկովիչը հիացել է Ռաֆայել Հարությունյանի սանի ելույթով ձմեռային Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը։

ԱՄՆ-ի թիմը վաստակել է 69 միավոր՝ առաջ անցնելով Ճապոնիայից (68) ու Իտալիայից (60)։

Տղամարդկանց մենասահքում լավագույն արդյունքը գրանցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Իլյա Մալինինը, որն ամերիկահայ անվանի մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանն է։

Մրցմանը տրիբունայից հետևել է նաև «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը հիացած է եղել Մալինինի ելույթով։ 21-ամյա գեղասահորդը կատարել է նաև հետադարձ սալտո, որը նախկինում արգելված հնարք է եղել:

Leave a comment