Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Բելիցկոյե բնակավայրը. ՊՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Բելիցկոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ԴԺՀ-ի բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment