ԱՄՆ-ն Իրանի դեմ առաջին անգամ օգտագործել է B-1 ռազմավարական ռմբակոծիչ

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 21-ին օգտագործել են B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչ՝ Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) թիրախներին հարվածելու համար, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն իրականացրել է B-1 ռմբակոծիչի առաքելություն՝ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից ի վեր», – գրել է թերթը։ «B-1»-ը կարող է կրել երկու տասնյակ 900 կիլոգրամանոց ռումբեր կամ տասնյակ թևավոր հրթիռներ։

Ինչպես նշել է պորտալը, B-1 ռմբակոծիչների օգտագործումը նշանակում է ԱՄՆ ռազմական արշավի զգալի սրացում և ընդլայնում։

Leave a comment