https://arm.sputniknews.ru/20260723/arinj-mvoli-ashkhatakicnery-pahanjum-en-parzabanel-kaparaknqman-himqery-tesanjut-104958672.html
«Առինջ մոլի» աշխատակիցները պահանջում են պարզաբանել կապարակնքման հիմքերը. տեսանյութ
«Առինջ մոլի» աշխատակիցները պահանջում են պարզաբանել կապարակնքման հիմքերը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Աշխատակիցները մտավախություն ունեն, որ կարող են կապարակնքվել առևտրի կենտրոնի բոլոր տաղավարները։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T12:01+0400
2026-07-23T12:01+0400
2026-07-23T12:03+0400
հայաստան
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104957987_5:0:1280:717_1920x0_80_0_0_74ed3903d64d35ee87a07b651215eea5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կապարակնքումն իրականացվել է ոչ աշխատանքային օրը, առանց նախապես իրենց տեղեկացնելու կամ որևէ ծանուցում ներկայացնելու։Նա նշեց, որ այս պահին կապարակնքվել է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը, սակայն իրենք մտավախություն ունեն, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մյուս տաղավարների դեպքում։«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշեց նա։Աշխատակիցները խոսքով` վարկած կա, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։«Բայց նույն բարձր լարման գիծն անցնում է նաև գլխավոր ճանապարհով։ Ավելին՝ հենց այն հատվածում, որտեղ բարձր լարման գիծ կա, հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում»,– ասաց ակցիայի մասնակիցը։Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
2026
Լուրեր
am_HY
«Առինջ մոլի» աշխատանքը խաթարված է
Sputnik Արմենիա
«Առինջ մոլի» աշխատանքը խաթարված է
2026-07-23T12:01+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104957987_184:0:1140:717_1920x0_80_0_0_43fa14c8e9f78d84d30d48a5a5542df9.jpg.webp
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Աշխատակիցները մտավախություն ունեն, որ կարող են կապարակնքվել առևտրի կենտրոնի բոլոր տաղավարները։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կապարակնքումն իրականացվել է ոչ աշխատանքային օրը, առանց նախապես իրենց տեղեկացնելու կամ որևէ ծանուցում ներկայացնելու։
«Ոչ աշխատանքային օր է եղել, կապարակնքել են առաջին շարքի տաղավարները։ Ժողովուրդը դուրս է եկել ակցիայի, որովհետև բոլորը հացի կռիվ են տալիս։ Մենք պատասխան չենք ստացել «Առինջ մոլի» տնօրինությունից, որոնք նույնպես դիմել են ՀՀ քննչական կոմիտե, իրենք էլ պատասխան չեն ստացել։ Մենք էլ մեր ուժերով գնացել ենք ՔԿ, բայց այնտեղից էլ պատասխան չենք ստացել»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ այս պահին կապարակնքվել է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը, սակայն իրենք մտավախություն ունեն, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մյուս տաղավարների դեպքում։
«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշեց նա։
Աշխատակիցները խոսքով` վարկած կա, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։
«Բայց նույն բարձր լարման գիծն անցնում է նաև գլխավոր ճանապարհով։ Ավելին՝ հենց այն հատվածում, որտեղ բարձր լարման գիծ կա, հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում»,– ասաց ակցիայի մասնակիցը։
Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։