Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում նավթամբար է հարձակման ենթարկվել

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի Նովոսպասսկի շրջանում տեղակայված վառելիքաէներգետիկ օբյեկտի վրա։ Մարզպետ Ալեքսեյ Ռուսկիխի խոսքով՝ հարվածից հետո նավթամբարում հրդեհ է բռնկվել, և դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունները։

Թիրախը կարող էր լինել NS-Oil ընկերության կողմից շահագործվող հեղուկացված բնական գազի պահեստը։ Օբյեկտն օգտագործվում է Ուլյանովսկի մարզում և հարևան շրջաններում վառելիքի պահեստավորման և բաշխման համար։

Leave a comment