ԱՄՆ-ի դաշնային դատարանը 2027 թվականի հունիսին կսկսի Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գործով դատավարությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մադուրոյի փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանական կողմը կպահանջի կարճել գործը՝ մասնավորապես հղում անելով նախկին նախագահի անձեռնմխելիությանը՝ որպես ինքնիշխան պետության նախկին ղեկավարի։
Գործով միջնորդությունների լսումը նշանակված է 2026 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ դատավարության վերջնական ժամանակացույցը դատարանը դեռ պետք է հաստատի։ Երկու կողմերն էլ նշել են, որ կարող են դիմել ժամանակացույցում փոփոխություններ կատարելու համար։
Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ դատարանի առջև ներկայացել է 2026 թվականի հունվարի 5-ին։