Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը


Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Կիրիակոս Անաստասիադեսի հետ։


 


Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը բարձր է գնահատել Արիստոտելի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև երկու տասնամյակից ավելի գործող համագործակցությունը, ներառյալ «Յասոն» ծրագրի շրջանակներում։ Դեսպանը նշել է, որ ծրագիրը վերջերս հաջողությամբ վերամեկնարկել է, և առաջարկել է ռեկտորին ընդարձակել ծրագրի շրջանակները՝ ներառելով ոչ միայն ուսանողներ, այլև պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին։


 


Միաժամանակ քննարկվել են մի շարք ֆակուլտետների հետ համագործակցություն մեկնարկելու հնարավորությունները։


 


Դեսպանը մանրամասն ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև վերջին ժամանակահատվածում գրանցված ինտենսիվ համագործակցությունը, ինչպես նաև դեսպանության համագործակցությունը հունական այլ ուսումնական հաստատությունների հետ։


 


Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։


 


 


Leave a comment