Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Հասարակություն

22.07.2026 | 22:10

Վաղարշապատի համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում Էջմիածնում հայտնաբերել և ձերբակալել են 29-ամյա երիտասարդի, որը կասկածվում է բնակարանային գողություն կատարելու մեջ։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Ծաղկունք գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։

Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 7-10-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի՝ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող բնակարան և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ և աշխատանքային այլ գործիքներ։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Leave a comment