Քաղաքականություն
22.07.2026 | 20:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան» ամեն անգամ, երբ Իրանը կթիրախավորի Հորմուզի նեղուցով անցնող որևէ նավ, գրում է CNN-ը։
«Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրակ կբացի Հորմուզի նեղուցում գտնվող որևէ նավի վրա, լինի դա հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ Թեհրանի մայրաքաղաքի մոտակայքում կամ ներսում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ սպառնացել էր հարվածել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը կարող է համարվել պատերազմական հանցագործություն, այդ թվում՝ անցյալ շաբաթ Fox News-ին տված հարցազրույցում, երբ ասել էր, որ ԱՄՆ-ը «կքանդի [Իրանի] բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի