Թուրքական հանգստավայրերից մեկում անտառային հրդեհ է բռնկվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավիացիա և վերգետնյա տեխնիկա:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիե հայտնի հանգստավայրի շրջանում անտառային հրդեհ է բռնկվել ։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը:

«Հրշեջ հաշվարկները շարունակում են օդից և գետնից մարման աշխատանքները, որպեսզի թույլ չտան կրակի տարածումը դեպի բնակելի հատված»,— ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Գեքչեովաջիկ թաղամասի անտառային զանգվածում։ Բռնկման պատճառը դեռ հայտնի չէ:

Դեպքի վայր են ուղարկվել անտառտնտեսության տարածքային վարչության ստորաբաժանումներ և Մուղլայի հրշեջ հաշվարկներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավիացիա և վերգետնյա տեխնիկա։

Տուժածների կամ բնակավայրերին սպառնացող վտանգի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Leave a comment