Հրթիռների արտադրությունը շարունակվել է նույնիսկ պատերազմի ժամանակ․ Իրանի զինված ուժերի խոսնակ

Բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակվել է նույնիսկ պատերազմի ժամանակ, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին։

Ըստ նրա՝ բալիստիկ հրթիռների արտադրությունն անխափան շարունակվել է հակամարտության ողջ ընթացքում, այդ թվում՝ հրադադարի խախտումից հետո։ «Հակառակորդները, չնայած բոլոր հետախուզական միջոցներն օգտագործելուն, շփոթված են և չգիտեն, թե որտեղ ենք մենք արտադրում մեր հրթիռները», – նշել է Շեքարչին։

Leave a comment