Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով դատախազության միջնորդությունը բավարարվել է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության ներկայացրած միջնորդությանը։
Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել երկու միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով այս պահի դրությամբ բավարարվել է առաջին միջնորդությունը՝ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասով։