https://arm.sputniknews.ru/20260722/lavrvovy-patmel-e-irani-vra-hardzakman-hakarak-ardjunqi-masin-104917399.html
Լավրովը պատմել է Իրանի վրա հարձակման հակառակ արդյունքի մասին
Լավրովը պատմել է Իրանի վրա հարձակման հակառակ արդյունքի մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումն ունեցել է սպասվածից բոլորովին այլ ազդեցություն։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T13:47+0400
2026-07-22T13:47+0400
2026-07-22T13:47+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754669_0:10:2983:1688_1920x0_80_0_0_9e15ab83482eef0e638e24d498e1a8b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումն ունեցել է սպասվածից բոլորովին այլ ազդեցություն։Նա կարծում է, որ շատերը կնայեն Իրանի օրինակին և կողմնորոշվեն նրանով, որ միայն միջուկային զենքը կարող է հնարավորինս երաշխավորել ազատություն և անկախություն։Լավրովը հավելել է, որ այս մասին խոսում է մեծ ափսոսանքով, «քանի որ սա այն ագրեսիվ գործողություններից մեկն է, որը Միացյալ Նահանգները և նրա մի շարք դաշնակիցներ փորձում են իրականացնել համաշխարհային քաղաքականության մեջ՝ փորձելով պահպանել իրենց գերիշխանությունը»։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754669_0:0:2729:2047_1920x0_80_0_0_495beb432ddf36fc6b161a7f590d597e.jpg.webp
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումն ունեցել է սպասվածից բոլորովին այլ ազդեցություն։
«Կասկած չունեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի սանձազերծումից հետո քաղաքական շրջանակներ են ի հայտ եկել, որոնք կպաշտպանեն այն դիրքորոշումը, թե ահա մենք հրաժարվել ենք մեր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչից, թե մեզ վրա հարձակվել են, մեզ ուզում են ոչնչացնել, ուզում են փոխել ռեժիմը և այլն։ Այդ դեպքերում հիշում են Իրաքը և Լիբիան, որոնք նույնպես հրաժարվել են զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու իրենց ծրագրերից, և ի՞նչ պատահեց նրանց հետ», – ասել է Լավրովը Ռուսաստան-АСЕАН նախարարական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա կարծում է, որ շատերը կնայեն Իրանի օրինակին և կողմնորոշվեն նրանով, որ միայն միջուկային զենքը կարող է հնարավորինս երաշխավորել ազատություն և անկախություն։
Լավրովը հավելել է, որ այս մասին խոսում է մեծ ափսոսանքով, «քանի որ սա այն ագրեսիվ գործողություններից մեկն է, որը Միացյալ Նահանգները և նրա մի շարք դաշնակիցներ փորձում են իրականացնել համաշխարհային քաղաքականության մեջ՝ փորձելով պահպանել իրենց գերիշխանությունը»։