Հաղորդվում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նոր հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիայի նահանգին։
Ըստ հաղորդագրությունների՝ հարվածների հիմնական թիրախներն են եղել էլեկտրահաղորդման գծերն ու էլեկտրական ենթակայանները։
Միաժամանակ տարածվել են հայտարարություններ, որոնցում Սուլեյմանիայի ղեկավարությանը կոչ է արվում չապաստան տալ անջատողական զինված խմբավորումների ներկայացուցիչներին՝ պնդելով, որ հակառակ դեպքում քաղաքները կարող են ենթարկվել նոր հարվածների։