Երևանի մետրոպոլիտենը հայտնում է․ «Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։
Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։