Հայկ Մինասյանը դարձել է հրաձգության աշխարհի չեմպիոն

Բաժանորդագրվել

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Տալլինում հուլիսի 20-20-ը ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունում՝ շարժվող թիրախ մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։

Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։

Leave a comment