Նրա խոսքով` օգոստոսի 2–ից հետո այդ համաձայնություն տալ–չտալը կվերապահվի խորհրդարանին (օգոստոսի 2-ին տեղի կունենա 9-րդ գումարման ԱԺ–ի առաջին նսիտը. խմբ)։
«Սահմանադրական դատարանն իր կայացրած որոշմամբ պահանջում է, որ ընտրված, սակայն դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, կամ ազատությունից զրկելու գործընթաց տեղի ունենա միայն ԿԸՀ որոշմամբ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների ⅔–ով»,– ասաց Հովակիմյանը։
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանձնաժողովն ունեցել է այդպիսի 5 միջնորդություն, որոնք ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազությանը։
«Հուլիսի 13–ին մենք կրկին դատախազությունից միջնորդություն ենք ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կրկին քրեական հետապնդում հարուցելու համար»,– ասաց ԿԸՀ նախագահը։
Նա նշեց` այսօր` ժամը 17։00–ին, ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ դատախազության այդ միջնորդությունը կքննարկեն և կորոշեն` համաձայնություն տալ, թե ոչ։