Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց

Քաղաքականություն

21.07.2026 | 16:40

Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Մերցի խոսքով՝ Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրումը ներդրում ունի Հարավային Կովկասում զարգացման գործում։

«Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը  անհրաժեշտ են  Հարավային Կովկասի համար։ Գերմանիան և Եվրամիությունը կենսականորեն շահագրգռված են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանի կայունությամբ»,- ասել է Մերցը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունները հնարավորություններ են բացում երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և տասնամյակներ շարունակվող հակամարտությունը հաղթահարելու համար։

«Տարածաշրջանում կայունությունը նաև նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment