https://arm.sputniknews.ru/20260721/rd-um-argelel-en-kacutjan-iravunq-tramadrel-datvatsutjun-unecvogh-otarerkracinerin-104878909.html
ՌԴ-ում արգելել են կացության իրավունք տրամադրել դատվածություն ունեցող օտարերկրացիներին
ՌԴ-ում արգելել են կացության իրավունք տրամադրել դատվածություն ունեցող օտարերկրացիներին
Sputnik Արմենիա
Օրենքը նաև պարտավորեցնում է 14 տարեկանից բարձր օտարերկրյա քաղաքացիներին ներկայացնել դատվածության բացակայության մասին տեղեկանք կամ կատարված հանցագործության… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T16:00+0400
2026-07-21T16:00+0400
2026-07-21T16:00+0400
ռուսաստան
քաղաքացիություն
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/873/40/8734035_0:177:3013:1871_1920x0_80_0_0_5b97e91c085a812ddb2da37f864224ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Պետդուման երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է Ռուսաստանի քաղաքացիություն, ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП) կամ կացության իրավունք (ВНЖ) տրամադրել չհանված կամ չմարված դատվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։Սահմանափակումը տարածվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս դատապարտված անձանց վրա, եթե նրանց կատարած արարքը ռուսաստանյան օրենսդրությամբ հանցագործություն է համարվում։ Նման դատվածության առկայությունը, անկախ հանցագործության ծանրությունից, հիմք կհանդիսանա ժամանակավոր բնակության թույլտվության, կացության իրավունքի և կրթություն ստանալու նպատակով ժամանակավոր կացության թույլտվության տրամադրումը մերժելու կամ նախկինում տրվածները չեղարկելու, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու համար։Օրենքը նաև 14 տարեկանից բարձր օտարերկրյա քաղաքացիներին պարտավորեցնում է ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք ստանալու համար դիմելիս ներկայացնել դատվածության բացակայության մասին տեղեկանք կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ։ Փաստաթուղթը պետք է տրված լինի դիմումատուի քաղաքացիության երկրի իրավասու մարմնի կողմից՝ դիմումը ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված է երկամյա անցումային շրջան, որի ընթացքում նրանք կարող են դատվածության բացակայության մասին տեղեկանք չներկայացնել ռուսական մարմիններին դիմելիս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/873/40/8734035_140:0:2871:2048_1920x0_80_0_0_4cb366ba59237d2ae344ef4c18c1c1a1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, քաղաքացիություն, միգրանտ
ռուսաստան, քաղաքացիություն, միգրանտ
Բաժանորդագրվել
Օրենքը նաև պարտավորեցնում է 14 տարեկանից բարձր օտարերկրյա քաղաքացիներին ներկայացնել դատվածության բացակայության մասին տեղեկանք կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Պետդուման երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է Ռուսաստանի քաղաքացիություն, ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП) կամ կացության իրավունք (ВНЖ) տրամադրել չհանված կամ չմարված դատվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։
Սահմանափակումը տարածվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս դատապարտված անձանց վրա, եթե նրանց կատարած արարքը ռուսաստանյան օրենսդրությամբ հանցագործություն է համարվում։ Նման դատվածության առկայությունը, անկախ հանցագործության ծանրությունից, հիմք կհանդիսանա ժամանակավոր բնակության թույլտվության, կացության իրավունքի և կրթություն ստանալու նպատակով ժամանակավոր կացության թույլտվության տրամադրումը մերժելու կամ նախկինում տրվածները չեղարկելու, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու համար։
Օրենքը նաև 14 տարեկանից բարձր օտարերկրյա քաղաքացիներին պարտավորեցնում է ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք ստանալու համար դիմելիս ներկայացնել դատվածության բացակայության մասին տեղեկանք կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ։ Փաստաթուղթը պետք է տրված լինի դիմումատուի քաղաքացիության երկրի իրավասու մարմնի կողմից՝ դիմումը ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։
Տեղեկանք ներկայացնելուց ազատվում են մինչև 14 տարեկան երեխաները, փախստականները, Ռուսաստանում քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած անձինք, ՌԴ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կամ անցած օտարերկրացիները, ինչպես նաև ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք ունեցողները, եթե նման փաստաթուղթ արդեն ներկայացվել է այդ կարգավիճակներից մեկի ձևակերպման ժամանակ։
Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված է երկամյա անցումային շրջան, որի ընթացքում նրանք կարող են դատվածության բացակայության մասին տեղեկանք չներկայացնել ռուսական մարմիններին դիմելիս։