ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Հայաստան և Ադրբեջան, սա են վկայել շվեդական «FlightRadar» ծառայության տվյալները։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-11-ը կայցելի Երևան ու Բաքու։
Ըստ տարածված տեղեկությունների՝ ինքնաթիռների մեծ մասը ժամանել է Երևան և Բաքու փետրվարի 4-8-ը։ Մասնավորապես, մոնիթորինգը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։
Գրեթե բոլոր թռիչքները կատարվել են «Boeing C-17A Globemaster III»-ով, որը մինչև 77.5 տոննա բեռնատարողությամբ ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների «Lockheed Martin MC-130J Commando II» տրանսպորտային ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Երևան և Բաքու։ Եվս երկու թռիչք է կատարվել դեպի Վրաստան։