Անհետ կորածների հարազատներն ԱԺ–ի մոտ են․ նրանք ուզում են ծանոթանալ 44–օրյայի զեկույցին

https://arm.sputniknews.ru/20260209/anhet-kvoratsneri-harazatnern-azhi-mvot-en-nranq-uzum-en-tsanvotanal-44orjaji-zekujcin-98605659.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2131/30/21313061_0:0:1421:1065_1920x0_80_0_0_f47b42cfee699e32a76df9cb0a2143c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բողոքի ակցիա, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած

բողոքի ակցիա, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած

Բաժանորդագրվել

Ազգային ժողովի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Անհետ կորած զինծառայողների հարազատներն արդեն մի քանի ժամ է՝ Ազգային ժողովի մոտ են։ Նրանք բողոքի ակցիա են անում՝ պահանջելով թույլ տալ ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցին։

Նրանք նույն հարցով դեկտեմբերի 29-ին դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անունով, սակայն մինչև այսօր արձագանք չկա։

«Էս ամբողջ ժողովուրդն ուզում է իմանալ՝ ով էր մեղավորը։ Տենց մարդ չկա էս երկրում, որ չուզեր իմանալ։ Սա հանրությանը հետաքրքրող թեմա է, չի կարելի այն վերցնել, արխիվացնել ու ժողովրդին ասել՝ չունենք ձեզ ասելու։ Դուք տարել եք մեր երեխեքին մարտի դաշտ, մարտը չեք կառավարել, աֆիցերների կեսը փախել է, բա դրա պատասխանը ո՞վ պետք է տա»,- ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։

Անհետ կորածների հարազատներից մեկն էլ նշեց՝ երբ ամիսներ առաջ՝ 2025թ–ի հունիսին, իրենք հերթական բողոքի ակցիա էին անում և փակել էին Բաղրամյան պողոտան, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպեց իրենց հետ և խոստացավ հանրայնացնել զեկույցը։ Հիմա պահանջում են կատարել խոստումը։

Նշենք, որ ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, տեղում է ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյան, ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի նախագահական նստավայր, որտեղ հանդիպում խնդրեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցելությունը նախագահական նստավայր։ Այսօր 17։00 նստավայրի մոտ նախատեսված է նաև հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Leave a comment