Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը, «Թրամփի երթուղին» կրկին անվանելով «Զանգեզուրի միջանցք», հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն։
Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։
Ներկայումս սպասվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում զգալի դրական փոփոխություններ կլինեն։