Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

Քաղաքականություն

20.07.2026 | 18:52

Եմենի Իրանին դաշնակից հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակման մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այս մասին հեռուստատեսային ելույթում հայտարարել է նրանց ռազմական խոսնակը, գրում է Reuters-ը։

Զինված խմբավորումը հայտարարել է «ծովային էմբարգո սաուդյան հանցագործ թշնամու դեմ՝ հիմնված «ակն ընդ ական» հավասարման վրա, որն ուժի մեջ է մտնում այս հայտարարության հրապարակումից անմիջապես հետո»։

Հութիները հայտարարել են, որ շրջափակումը պատասխան է Սաուդյան Արաբիայի կողմից «մեր սիրելի ժողովրդի նկատմամբ գրեթե 12 տարի շարունակվող «անարդար և ճնշող պաշարմանը, որը թալանում է մեր ռեսուրսները և համապարփակ շրջափակում սահմանում մեր նավահանգիստների ու օդանավակայանների նկատմամբ ցամաքային, ծովային և օդային ճանապարհով»։

Խմբավորումն անցյալ շաբաթ հրթիռներ էր արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող օդանավակայանը ռմբակոծելու մեջ, խախտելով թագավորության և Իրանի հետ կապված խմբավորման միջև հակամարտության մեջ չորս տարվա հրադադարը։

Այս հարվածներն առաջինն էին Սաուդյան Արաբիայի դեմ, որոնց մասին հութիները հայտարարել են՝ 2022 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո ոչ պաշտոնական հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment