Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։
«Փաստինֆոյի» հետ զրույցում նա հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։
«Անհամատեղելության պատճառով ավագանու մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին։
Այս պահին երկրում չեմ, բայց կարծում եմ՝ դիմումս արդեն պետք է որ մուտք արված լինի»։