https://arm.sputniknews.ru/20260720/erevani-kvonjakiginuoghu-kvombinatum-arden-mi-qani-or-e-gujqagrum-e-arvum-tvonvojan-104833118.html
Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան
Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան
Sputnik Արմենիա
Ալկոհոլային խմիչքի այս գործարանի սարքավորումներում սպիրտը դեռևս մնում է խաղավակների մեջ։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T16:58+0400
2026-07-20T16:58+0400
2026-07-20T17:01+0400
գագիկ ծառուկյան
գործարան
գինի
կոնյակ
իվետա տոնոյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/07/10660762_0:0:1600:901_1920x0_80_0_0_a39328a025eee49dc322b4e190f8aa09.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Նշենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները ներխուժել էին Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ, այդ թվում` Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատ։ Այդ օրվանից ի վեր ահազանգվում է, որ կոմբինատի սարքավորումների խողովակներում մեծ քանակությամբ սպիրտ կա, դրանք չեն դատարկվել, ու դա կարող է շատ մեծ անվտանգային խնդիր առաջացնել։ Արդեն մի քանի օր է, ինչ կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց այն դեռևս չի աշխատում։Նա ընդգծեց, որ չգիտի, թե ինչի համար է այդ գույքագրումն իրականացվում։ Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշեց` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից ի վեր դռները կապարակնքված են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր այն ընկերություններում, որտեղ քննչական գործողություններ են կատարվել։ Այս պահի դրությամբ միայն «Արարատցեմենտ» գործարանն է վերսկսել աշխատանքը։ Բոլորը ձեռնարկությունների աշխատակիցներն արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել և ՔԿ–ից պահանջել, որպեսզի թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։ Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/07/10660762_112:0:1600:1116_1920x0_80_0_0_23414d587c3cb24114169baee4eef689.jpg.webp
գագիկ ծառուկյան, գործարան, գինի, կոնյակ, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, գործարան, գինի, կոնյակ, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
Ալկոհոլային խմիչքի այս գործարանի սարքավորումներում սպիրտը դեռևս մնում է խաղավակների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Արդեն մի քանի է օր է` այդ գույքագրումն արվում է, ու դեռ այս պահին էլ շարունակվում է։ Ստուգվում է, թե ինչ պաշարներ կան»,– ասաց Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ չգիտի, թե ինչի համար է այդ գույքագրումն իրականացվում։
Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշեց` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից ի վեր դռները կապարակնքված են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր այն ընկերություններում, որտեղ քննչական գործողություններ են կատարվել։ Այս պահի դրությամբ միայն «Արարատցեմենտ» գործարանն է վերսկսել աշխատանքը։ Բոլորը ձեռնարկությունների աշխատակիցներն արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել և ՔԿ–ից պահանջել, որպեսզի թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: