Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի


ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին՝ համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Վեգենե Մենգիստուի հրավերով։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:


 


«Հուլիսի 20-21-ը կայացող համաժողովի հիմնական կազմակերպիչը Վաշինգտոնում գործող «Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդն» (Council for Research in Values and Philosophy) է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է միջազգային համաժողովներ, գիտական ծրագրեր և հրատարակում գիտական աշխատություններ։


 


Այս տարի համաժողովն անցկացվում է Ադիս Աբեբայի համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի և Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի (Catholic University of America) ՄակԼինի մշակույթի և արժեքների ուսումնասիրման կենտրոնի հետ համագործակցությամբ։


 


Միջազգային համաժողովը միավորում է գիտնականների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում են խաղաղության, արդարության և կայուն զարգացման փիլիսոփայական հիմքերը, միջմշակութային երկխոսության կարևորությունը և ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ։


 


Դիտումների քանակ4

Leave a comment