Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում՝ կարճատև անձրև

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20.07-25.07.2026թ.)

   

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ին, 25-ին կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20- 25-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        40.8°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա              12.9°C (1976թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       26.5°C

Leave a comment